Գիտություն

ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում նոյեմբերի 11-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում։ Այն կազմակերպում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԳԱԱ-ից հայտնում են, որ միջոցառման ժամանակ գիտական ինստիտուտների և կենտրոնների տաղավարներում կցուցադրվեն գիտական փորձեր, կանցկացվի գիտահանրամատչելի սեմինար աշակերտների և ուսանողների համար։

Վիրուսային հիվանդությունների մասին զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը։

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Աբրահամյանը կպատմի աստղաֆիզիկայի մասին։ Կցուցադրվի ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված ֆիլմը։ 

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում