Հայաստան

Հայաստանում քննարկել են Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանում քննարկել են Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 7-ին կայացել է քննարկում՝ նվիրված Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, NSDC («National Skill Development Corporation») International Limited հնդկական կազմակերպության անդամներ, հայկական բիզնես կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։

Հանդիպմանը ներկայացվել է NSDC-ի գործունեությունն ու առաջարկվող որակավորված աշխատուժի՝ այլ երկրներում աշխատելու հնարավորությունները, աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Կարևորվել է երկկողմ համագործակցությունը և արձանագրվել արտերկրից աշխատուժի ներգրավման նպատակով դյուրին ընթացակարգերի ներդրման քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում