Տնտեսություն

ՀՀ վարչապետը Բուդապեշտում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» խորագրով փակ ձևաչափով կլոր-սեղան քննարկմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Բուդապեշտում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» խորագրով փակ ձևաչափով կլոր-սեղան քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: 

Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: 

Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: 

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում