Ժոզեպ Բորելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին և հայտարարել ուժեղ Եվրոպա ստեղծելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում շարունակական համագործակցության հույս է հայտնել՝ միաժամանակ տեղեկացնելով ուժեղ և ինքնիշխան Եվրոպա կառուցելու ծրագրերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բորելը համապատասխան գրառում է կատարել X ցանցում։

«Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը ջանք չի խնայի ԱՄՆ-ի հետ ակտիվ հարաբերություններ պահպանելու համար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի կատարել իր պարտավորությունները տարբեր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կլիմայական խնդիրներ, որպեսզի կառուցի ուժեղ և ինքնիշխան Եվրոպա»,- գրել է Բորելը։

Նա նշել է նաև, որ Թրամփի ընտրությունը հետևանքներ կունենա գլոբալ անվտանգության տեսանկյունից մտահոգություն առաջացնող բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան:

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչներից մեկը լրագրողներին հայտնել էր, որ Բրյուսելում բոլորը սպասում են ամերիկյան ընտրությունների արդյունքներին, քանի որ հենց դրանցից է կախված լինելու եվրոպական երկրների կողմից Ուկրաինային հատկացվելիք հետագա աջակցության մակարդակը: Աղբյուրը չէր բացառել, որ եվրոպական մի շարք երկրներ կարող են վերանայել նման օգնությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ իրենց վերաբերմունքը:

2020 թվականի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակից հետո եվրոպական կառույցների ղեկավարները հայտարարել էին, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող նախագահի օրոք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունները կհասնեն գործընկերության նոր մակարդակի: Ընդ որում, Ժոզեպ Բորելը խոստովանել էր, որ ԱՄՆ-ը մինչ այդ ղեկավարած Թրամփի օրոք այդ հարաբերություններում եղել էին որոշակի բարդություններ:

 

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան