Հայաստան

Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ընտրվել է տարածաշրջանային երկրների պատասխանատու

2 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ընտրվել է տարածաշրջանային երկրների պատասխանատու

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար, Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ Սլավիկ Սարգսյանը հոկտեմբերի 17-18-ը Իսպանիայի Կորդոբա քաղաքում մասնակցել է Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի հերթական հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել է 2024-2027 թվականների տեխնիկական խորհրդատուների և տարածաշրջանային պատասխանատուների նշանակման հարցը, որի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ընտրվել է տարածաշրջանային երկրների (ԱՊՀ և Մոնղոլիա) պատասխանատու։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2024 թվականի հունիսի 14-ին կայացած գլխավոր համագումարից բխող հետագա գործողությունները,աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության միջազգային չափանիշները։

Ներկայացվել են նաև սեպտեմբերին Թայվանում տեղի ունեցած Աշխատանքի միջազգային համաժողովի և Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում կայացած Աշխատանքի տեսչությունների երկրորդ միջազգային աշխատաժողովի հաշվետվությունները։

2024 թվականի հունիսին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ՝ 4 տարի ժամկետով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում