Բիշքեկում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 6-ին Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովի շրջանակներում Բիշքեկում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել COP29-ին, որը կանցկացվի Ադրբեջանում։
Կողմերի միջև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։