Քաղաքականություն

ՔՊ վարչությունը ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուների է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

ՔՊ վարչությունը ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուների է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է կառավարության առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը որպես Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ։ 

Կուսակցության վարչությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն առաջարկել է քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը։ 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը որոշեց՝ Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու եւ ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես ԲԴԽ անդամի թեկնածու»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում