Իրան

Մեկնարկել է «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական եռօրյա համաժողովը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական եռօրյա համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական եռօրյա համաժողովը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ Իրանի առաջատար ուղեղային կենտրոնների, լրատվական գործակալությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Արմեն Սիմոնյանի ու Քրիստինե Ղալեչյանի հետ։

Նշվում է, որ իրանցի հյուրերին ներկայացվել են Հայաստան-Իրան փոխգործակցության բազմազանեցման, խորացման ընթացքն ու տեսլականը, Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման, սահմանազատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացների, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ։

Համաժողովի հաջորդ երկու օրերն անցկացվելու են Սյունիքի մարզում։ Կապանում կազմակերպվելու է հայ-իրանական փորձագիտական աշխատաժողով։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում