Աշխարհ

Google-ը բացատրել է, թե ինչպես են ուկրաինական ռազմական համակարգերի արբանյակային պատկերները հայտնվել իր քարտեզներում

1 րոպեի ընթերցում

Google-ը բացատրել է, թե ինչպես են ուկրաինական ռազմական համակարգերի արբանյակային պատկերները հայտնվել իր քարտեզներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Google-ը փորձել է արդարանալ ուկրաինական ռազմական համակարգերի արբանյակային պատկերներ հրապարակելու համար իր քարտեզներում՝ ասելով, որ դրանք վերցվել են հասանելի հանրային աղբյուրներից ավելի քան մեկ տարի առաջ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն ավելի վաղ բողոքել էր, որ Google Maps-ը սկսել է տեղադրել նորացված պատկերներ, որոնք բացահայտում են Ուկրաինայի ռազմական համակարգերի գտնվելու վայրը՝ հրաժարվելով խմբագրել քարտեզները։

«Այս արբանյակային լուսանկարներն արվել են ավելի քան մեկ տարի առաջ և ստացվել են հանրությանը հասանելի աղբյուրներից։ Մենք միտումնավոր չենք հրապարակում մարտական ​​գոտիների վերջին պատկերները: Մենք նման հարցումներին շատ լուրջ ենք վերաբերվում և մշտական ​​կապի մեջ ենք ուկրաինացի պաշտոնյաների հետ», - պատասխանել է Google-ի մամուլի ծառայությունը: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում