Սևակի ծննդյան 100-ամյակի գիտաժողովը հնարավորություն է՝ վերլուծելու նրա գիտական և գրական գործունեության տարբեր բաղադրիչները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական, մշակութային համայնքի ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կարևորելով Պարույր Սևակի հոբելյանական միջոցառումների՝ պետական մակարդակով կազմակերպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդամներին, որոնց գործուն մասնակցության շնորհիվ ներկայացված 25 հայտերից ընտրվել է 9-ը՝ ձևավորելով հոբելյանական ծրագիր ամբողջ տարվա համար: Հոբելյանական միջոցառումների շրջանակում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գիտաժողովների անցկացումը: Նրա խոսքով՝ ստացված մի քանի գիտաժողովների առաջարկները հանձնաժողովի քննարկումների արդյունքում որոշվել է միավորել՝ հնարավորություն ընձեռելով գիտական հանրույթի ներկայացուցիչներին լսելու ու քննարկելու մասնագիտական դիտարկումներն ու առաջարկները:

«Մեծանուն արվեստագետների և մտավորականների թողած գրական վաստակը ներկայացնելու և վերարժևորելու ընթացքում որոշակի մտավախություններ են առաջանում կաղապարային մոտեցումներին տուրք տալու առումով։ Այդ մտավախության ռիսկերի չեզոքացման կարևոր նախապայմաններից մեկն այսպիսի գիտաժողովների կազմակերպումն է։ Պարույր Սևակն այն մտավորականներից է, որի թողած ժառանգությունն իրականում շատ բազմաշերտ է, և գիտաժողովը հնարավորություն է՝ վերլուծելու նրա գիտական և գրական գործունեության տարբեր բաղադրիչները։ 

Քննարկումները որակյալ աշխատանքի կարևոր նախապայման են․ հույս ունեմ՝ այս օրերի ընթացքում հնարավոր կլինի շատ մանրամասնորեն ու տարբեր շերտերով անդրադառնալ Պարույր Սևակի ստեղծագործական ժառանգությանը: Կարևոր է նաև, որ այս հարթակը միավորում է բոլորին, այդ թվում՝ Պարույր Սևակի տուն-թանգարանին, ինչը կարող է նոր համագործակցությունների սկիզբ լինել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Պարույր Սևակի հասարակագիտական, գրական-հրապարակախոսական ժառանգության ու թարգմանական գործունեության կարևորությանը՝ դրանք դիտարկելով որպես միջգիտակարգային երկխոսության հնարավորություն և առանձին ուշադրության արժանի ուսումնասիրության նյութ:   

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, Պարույր Սևակի տուն-թանգարանը:

Գիտաժողովն անցկացվում է 2024 թ. նոյեմբերի 5-7-ը Երևանում։ Գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթական և գիտական կառույցների գիտնականները և մասնագետները կներկայացնեն զեկուցումներ՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի կյանքին, նրա գրական գործունեությանն ու ժառանգությանը, Սևակի պոեզիան օտար լեզուներով, նրա լեզվական արվեստը, պոեզիան հայ երաժշտության մեջ, հայ կոմպոզիտորական արվեստում, Սևակի պատմափիլիսոփայությունը։ Թեմատիկ ուղղություններն են «Պ. Սևակի գեղարվեստական ժառանգությունը», «Պ. Սևակի գիտական ժառանգությունը», «Պ. Սևակի ստեղծագործության գրական առնչությունները», «Պարույր Սևակը արվեստում», «Սևակագիտության արդի խնդիրներ»:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին