Հայաստան

Սևանա լճի մակարդակը 28 սմ-ով բարձրացել է տարեսկզբի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը 28 սմ-ով բարձրացել է տարեսկզբի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի մակարդակը վերջին տվյալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ բարձր է 22 սմ-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

Նախարարը նշեց, որ այս տարի Սևանից ոռոգման նպատակով 135 մլն խմ ջուր են բաց թողել: Դա վերջին 15 տարվա լավագույն ցուցանիշն է: 

«Սևանի մակարդակը երեկվա տվյալներով նախորդ տարվա նույն օրվա նկատմամբ  22 սմ-ով բարձր է, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի համեմատ 28 սմ-ով է բարձր»,-ասաց Սիմիդյանը՝ սա համարելով ուրախացնող ցուցանիշ: 

Նախարարությունը Սևանի ջրի որակի մոնիթորինգ է իրականացնում: «Փորձում ենք ամեն ինչ անել, որ Սևան կեղտաջրեր, աղբ չթափվի, թափվածն էլ մաքրվի»,-նշեց Հակոբ Սիմիդյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում