Հայաստան

Կառավարությունը հաջորդ տարի 170 հա անտառ կտնկի

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաջորդ տարի 170 հա անտառ կտնկի

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մտադիր է հաջորդ տարի 40 հա-ով ավելի շատ անտառ տնկել, քան այս տարի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների միջոցառման ուղղությամբ հաջորդ տարի կհատկացվի շուրջ 1 մլրդ դրամ, 2024-ի նկատմամբ այն ավելացել է 160 մլն-ով: 

«Շուրջ 170 հա անտառ կտնկենք: 2024-ին 130 հա էր»,-ասաց նախարարը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում