Վրաստան

Լարսը ժամանակավորապես փակվել է բեռնատարների համար

1 րոպեի ընթերցում

Լարսը ժամանակավորապես փակվել է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության կապակցությամբ Վլադիկավկազ-Լարս հատվածով Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է Մոսկվայի ժամանակով ժամը 08:20-ից, մինչև հատուկ կարգադրություն կլինի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում