Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն կլինի Կարեն Սարուխանյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ թեև ընտրությունների հստակ ժամկետը դեռ որոշված չէ, նախնական վարկածով այն կարող է լինել 2025-ի գարնանը կամ տարվա երկրորդ կեսին։ 

«Կարծում եմ՝ գարնանն անցկացնելն ամենաճիշտ տարբերակն է, սակայն հստակ որոշում առայժմ չկա»,- նշեց նա։

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը և ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության ևս 14 անդամներ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել հոկտեմբերի 28-ին։ 

Հայերեն Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո