«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրված է թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։

«ՀՀ արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը: Այդ պատճառով նոյեմբերի 4-ին Ժամը 11:00-ից «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը: Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,-նշված է հայտարարության մեջ։ 

«Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։
 

 

Հայերեն Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ