ԵՄ-ն և Ճապոնիան ռազմավարական և պաշտպանական գործընկերության շուրջ համաձայնագրեր են կնքել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը և Ճապոնիան կնքել են ռազմավարական գործընկերության, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում գործընկերության համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայան և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փոխանակել են փաստաթղթերը Տոկիոյում տեղի ունեցած արարողության ընթացքում։ 

Իվայան հայտնել է, որ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ին։ 

«Բացի այդ, մենք համաձայնության ենք եկել անվտանգության և պաշտպանության բնագավառում գործընկերության շուրջ», - հավելել է նա՝ նշելով, որ Ճապոնիան առաջինն է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ:

Բորելը նույնպես նշել է, որ դա «համագործակցության առաջին նման ծրագիրն է պատմության մեջ, որը կնքվել է Եվրամիության կողմից» տարածաշրջանի երկրի հետ։ Նրա կարծիքով՝ այն թույլ կտա ամրապնդել անվտանգությունը Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ուղղված կլինի «ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված ապագայի» կառուցմանը:

Ավելի ուշ կողմերը կանցկացնեն ռազմավարական երկխոսության առաջին նիստը և կքննարկեն ոչ միայն համագործակցության, այլև տարածաշրջանային հարցեր։

Ավելի վաղ Բորելը Տոկիոյում հանդիպել էր Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի հետ։ 

Եվրոպա

Բորելը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի պաշտպանության նախարարի հետ

Տոկիոյից հետո Բորելը կմեկնի Կորեայի Հանրապետություն։ Սեուլում նա կհանդիպի Հարավային Կորեայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև կայցելի Հյուսիսային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտի:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ