Ucom-ը գործարկել է 5G ցանցն առաջին ինը քաղաքներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման առաջին փուլի ավարտի մասին, որով նոր ցանցը գործում է ինը քաղաքներում՝ Ապարանում, Արթիկում, Չարենցավանում, Դիլիջանում, Գյումրիում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում և Ծաղկաձորում։ 

5G-ի գործարկումը նոր փուլ է Ucom-ի մարզային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրում, որի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն և հուսալի կապ ընկերության բաժանորդների համար։

5G տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ իրականացնել տվյալների փոխանակումը։

«5G ցանցի գործարկումը մեզ համար մեծ քայլ է դեպի թվային նոր իրականություն, որն առանցքային է մեր ընկերության տեսլականի համար։ Մեր նպատակն է բաժանորդներին ապահովել լավագույն թվային փորձառությունը՝ էլ ավելի արագ ինտերնետով, ինֆորմացիայի էլ ավելի մեծ ծավալների հետ աշխատելու հնարավորությամբ։ Մենք հասկանում ենք, որ 5G-ն պարզապես արագ ինտերնետ չէ. այն կարևոր շարժիչ ուժ է, որը նորարարության ու տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կբացի Հայաստանում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր արագ ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով:  Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung սմարթֆոններում ևս։ 

Ucom-ը ընդլայնելու է իր 5G ծածկույթը՝ պարբերաբար տեղեկացնելով նոր նախագծերի մասին և հասանելի դարձնելով այս ժամանակակից կապը ավելի լայն հանրության համար։ Ավելի մանրամասն տեղեկություններ նոր սերնդի ցանցի մասին կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։ 

Ավելին՝ www.ucom.am կայքում։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում