Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի 31-ի համեմատ բարձր է 22 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի 31-ի համեմատ բարձր է 22 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին օրվա համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 46 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 24 սմ նիշի փոխարեն։

Ոռոգման նպատակներով այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խմ ջուր։ 

2024 թվականի հունվարից մինչ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 181 միլիոն 302 հազար խմ ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի էական փոփոխություններ չեն դիտվել։ 

 

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում