Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Կենսաբազմազանության կողմերի համաժողովի «Թվիթեր»-ի էջում նշվում է, որ քվեարկության արդյունքներով Հայաստանը առաջ է անցել Ադրբեջանից։ Հայաստանը հավաքել է 65, Ադրբեջանը՝ 58 ձայն։
Result: Armenia 65, Azerbaizan 58
— Earth Negotiations Bulletin (@IISD_ENB) November 1, 2024
Armenia will be hosting CBD COP 17 in 2026
Armenia to "transfer the spirit of Cali to Yerevan"@UNBiodiversity #biodiversity #PeaceWithNature