Քաղաքականություն

Արման Եղոյանն ու Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորն անդրադարձել են Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցությանը

1 րոպեի ընթերցում

Արման Եղոյանն ու Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորն անդրադարձել են Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մառլեն Լունդ Կոպպարկլինտին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահն արդյունավետ է գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների փոխգործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում Արման Եղոյանը կարեւորել է Շվեդիայի դերակատարությունը:

Զրուցակիցները խոսել են տարբեր ոլորտներում գործակցության զարգացման, փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում