Հայաստան

Պոլսո Հայոց պատրիարքը ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

1 րոպեի ընթերցում

Պոլսո Հայոց պատրիարքը ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հոկտեմբերի 31-ին ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ պատրիարքն իր մասնակցությունը կբերի Մայր աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց պատրիարքին թափորով առաջնորդել են Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է «Հրաշափառի» արարողություն։

Ամենապատիվ պատրիարքին միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Մայր աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։

Այնուհետև Պոլսո Հայոց պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանն՝ ընդգծելով, որ հոգևոր մխիթարություն և օրհնություն է վերստին գտնվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։ 

Վեհարանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում