Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տեղադրված գրառման մեջ։

«Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ 

Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր ողջ համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր կրել են այս տարերային աղետի հետևանքները», - նշված է գերատեսչության գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ․ զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսն անհետ կորել են։

Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում զոհերի թիվը հասել է 70-ի, իսկ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում՝ երկուսի։ 

Հորդառատ անձրևներն ու ամպրոպները «բացառիկ» իրավիճակ են ստեղծել Իսպանիայում, որը հատկապես մեծ վնասներ է հասցրել Վալենսիայի համայնքում, Կաստիլիա-Լա Մանչայում և Անդալուզիայում։ Միաժամանակ, Վալենսիայում հայտարարվել է տագնապի կարմիր առավելագույն մակարդակ։

Ջրհեղեղները մեծ վնաս են հասցրել շրջանի ճանապարհային ենթակառուցվածքին, ինչի հետևանքով ավելի քան 60 ճանապարհ փակվել է։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում