Հայաստան

ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Վահե Ղազարյանը շրջել է տարբեր տաղավարներով, որտեղ ներկայացվել են ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն ծառայություններ, համակարգեր ու սարքավորումներ։ 

ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է անվտանգության նոր համակարգերի առանձնահատկություններին, առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներքին անվտանգության ամրապնդման և հանցագործությունների կանխարգելման հարցում դրանց ինտեգրմանը և նշանակությանը։

Դոհայում անցկացվող «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, ներքին անվտանգության ոլորտում առաջատար միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, մասնագետներ տարբեր երկրներից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում