Միացյալ Նահանգներ

Բլինքենն ու Երմակը քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

1 րոպեի ընթերցում

Բլինքենն ու Երմակը քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հոկտեմբերի 29-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև Ուկրաինային նվիրված ապագա խորհրդաժողովների անցկացումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

«Նրանք քննարկել են ռազմական և տնտեսական օգնությունը և շարունակական դիվանագիտական ջանքերն՝ ի աջակցություն Ուկրաինայի առաջիկա դիվանագիտական մ​​իջոցառումների, ներառյալ Ուկրաինայի խաղաղության բանաձևին աջակցող խորհրդաժողովների», - նշված է հաղորդագրության մեջ: 

Բլինքենը վերահաստատել է կայուն աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը Ռուսաստանի դեմ պայքարի ընթացքում, ինչպես նաև արդար և տևական խաղաղությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում