Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Էկոպարեկային ծառայություն՝ տեղում քննարկելու ոլորտի էկոպարեկային ծառայության կայացման ընթացիկ իրավիճակը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել է գերատեսչության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից (ՇՄՆ), նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները և արդեն իսկ գրանցած արդյունքները։

Ըստ աղբյուրի՝ ծառայության գործարկմամբ կարգավորվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացման օրենսդրությամբ սահմանված գործառույթը։ Ծառայության գործարկմամբ պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը պետք է իրականացվի  24/7 ռեժիմով, ինչպես նաև ծառայողին իրավունք վերապահվի արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախտման արձանագրություն և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախտման դեպքերով էկոպարեկային ծառայության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

«Նախարարն իր խոսքում ևս մեկ անգամ կարևորել է ծառայության կայացումը՝ նշելով, որ այս ծառայության կայացումը և բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառների արդյունավետ պահպանությունը ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության համար է ոլորտային առաջնահերթություն, այլև՝ ՀՀ կառավարության։

Նախարարին ներկայացվել է Էկոպարեկային ծառայության կառուցվածքը, մարզային վարչությունների համալրման գործընթացը, էկոպարեկների համար նախատեսված համազգեստը, տեխնիկական վերազինման հատուկ միջոցները։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննարկվել է նաև 2024 թվականին 9 ամսվա կտրվածքով էկոպարեկային ծառայության կողմից իրականացված պահպանության արդյունքների համեմատականը 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ։

«Էկոպարեկներն օրենքով սահմանված  իրենց գործառույթների կատարման մեջ պետք է անշեղ ու անզիջում պայքար իրականացնեն շրջակա միջավայրի ոլորտում օրինախախտումերի դեմ։ Եթե մենք կարողանանք Ծառայությունն իր ստեղծման նպատակին հասցնել, ապա ոչ միայն կօգնենք նախարարությանն արդյունավետ իրականացնել իր գործառույթները, այլև՝ մեր պետական ինստիտուտներին։ Եվ շատ հատկանշական է, որ ծառայության մեկնարկը սկսվում է Սյունիքի մարզով»,- նշել է նախարարը։

ՇՄՆ տեղեկացմամբ՝ քննարկումից հետո նախարարը շրջայց է կատարել ծառայության վարչական շենքի տարածքում, որտեղ նախատեսվում է ունենալ օպերատիվ կառավարման կենտրոն։ Նախարարին են ներկայացվել  կենտրոնի  գործարկման տեխնիկական հնարավորությունները։

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը