Գիտություն

«Թմրամիջոցները և դրանց հետևանքները» սեմինարի շրջանակում աշակերտներին և ուսանողներին կներկայացվեն թմրամոլության բժշկական և հոգեբանական վտանգները

2 րոպեի ընթերցում

«Թմրամիջոցները և դրանց հետևանքները» սեմինարի շրջանակում աշակերտներին և ուսանողներին կներկայացվեն թմրամոլության բժշկական և հոգեբանական վտանգները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 30-ին ժամը 15։00-ին տեղի կունենա «Գիտությունն այսօր» շարքի հերթական՝ «Թմրամիջոցները և դրանց հետևանքները» թեմայով գիտահանրամատչելի սեմինարը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, սեմինարի նպատակն է  ավագ դպրոցների աշակերտներին և բուհերի ուսանողներին ներկայացնել թմրամոլության բժշկական և հոգեբանական վտանգները, ինչպես նաև հայտնի և նոր թմրամիջոցները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրադեղերի տարածման նոր մեթոդներին: Ներկայացվելու է ժառանգականության դերն ալկոհոլի և թմրադեղերի օգտագործման մեջ: Հոգեբույժ-նարկոլոգի և հոգեբանի կողմից բերվելու են ալկոհոլի և թմրամիջոցների ծանր հետևանքների օրինակներ: Քննարկվելու է հասարակության և վերականգնողական բժշկության դերն ու հնարավորությունները թմրամիջոցների դեմ պայքարում:

Հանդիպման ժամանակ «Տոքսիկ քիմիական նյութեր և թմրամիջոցներ» զեկույցով հանդես կգա Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը, «Ալկոհոլի և թմրադեղերի օգտագործման բժշկական հետևանքները» զեկույցով՝ «Alfa Betta Diagnostics» կենտրոնի հոգեբույժ-նարկոլոգ Արտաշես Թումանյանը, «Ալկոհոլի և թմրադեղերի օգտագործման հոգեբանական հետևանքները» զեկույցով՝ «Rehab.am» վերականգնողական կենտրոնի ծրագրային ղեկավար, հոգեբան Մարիաննա Աբովյանը։ 

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում