Բլոգերները ողջունել են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հավասար հարկային վարչարարության ապահովմանն ուղղված քայլերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կարևորել է հատկապես բլոգերների ներգրավվածությունը և դերը կամավոր հարկային կարգապահության բարձրացման գործում։ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կամավոր կարգապահությունն այլընտրանք չունի և ոլորտի բոլոր մասնակիցների համար կգործեն հավասար պայմաններ։ 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարկման գործող մեխանիզմներին և 2025 թվականից նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ Քննարկվել են բիզնեսին մատուցվող ծառայությունների դեպքում փաստաթղթավորման խնդիրները։ Կարևորվել է ոլորտի մասնակիցների համար նաև ինքնազբաղված անձանց ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա հարկերի վճարման գործընթացը կազմակերպել առավել հարմարավետ և պարզեցված մեխանիզմով։

Համացանցի հայաստանյան տիրույթում գովազդային շուկայի կայուն աճին զուգընթաց ՊԵԿ-ի կողմից մշակվել են  ինֆլյուենսերների կամավոր կարգապահությանն  ուղղված միջոցառումներ: 2024 թ․ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 44  ինֆլյուենսերների անձնական գրասենյակների էջին էլեկտրոնային եղանակով ուղարկվել են 57 ծանուցագրեր իրացման շրջանառության թերհայտարարարգրման հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ ծանուցագրում նշելով յուրաքանչյուր չփաստաթղթավորված գործարքը։ Իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում 2024 թ․ հունիսի համեմատ՝ նշված հարկ վճարողների մասով իրացման շրջանառությունը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աճել է համապատասխանաբար՝ 119%, 41% և 101%-ով։ Ինչպես նաև 2023 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսների համեմատ՝ 2024 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ,  իրացման շրջանառությունն աճել է 28%-ով կամ 153․5 մլն դրամով։

Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկումները դարձնել շարունակական։

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին