Քաղաքապետարանը Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու հայտեր է ընդունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը 2024թ. դեկտեմբերի 5-ին, Կամավորների միջազգային օրվան նվիրված՝ Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու նպատակով ընդունում է Երևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բուհերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող, վերջին երեք տարիներին տարբեր ոլորտներում առավել ակտիվ կամավորական գործունեությամբ հանդես եկած երիտասարդ թեկնածուների (16-35 տարեկան) հայտեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված հայտերն ուսումնասիրվելու և մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից: Յուրաքանչյուր կազմակերպությունից ակնկալվում է մեկ հայտի ներկայացում: 

Միջոցառումը կազմակերպվում է Երևանում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խրախուսման և համայնքում կամավորական մշակույթի խթանման նպատակով:

Պահանջվող փաստաթղթերն են՝
•    Կազմակերպության (որի ներկայացուցիչը հանդիսանում է թեկնածուն) պետական գրանցումը հավաստող փաստաթուղթ (լուսապատճենը), 
•    Թեկնածուի անձը հաստատող փաստաթուղթ (լուսապատճենը),
•    Թեկնածուի՝ կազմակերպության ներկայացուցիչ հանդիսանալու մասին տեղեկանք,
•    տեղեկատվություն թեկնածուի և նրա կողմից իրականացրած կամավորական աշխատանք(ներ)ի վերաբերյալ:

Հայտերն ընդունվում են հայերեն լեզվով մինչև 2024թ. նոյեմբերի 15-ը ներառյալ՝ sport.acs@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին։ 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն