Տնտեսություն

Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է, այլ երկրներից՝ աճել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է, այլ երկրներից՝ աճել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել է 6.9 տոկոսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: 

«Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 6.9 տոկոս, որը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվաքանակի 21.6 տոկոս նվազմամբ: Այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 8.4 տոկոսով, որին մեծ չափով նպաստել են Վրաստանից, Իրանից, Չինաստանից և Հնդկաստանից այցելած զբոսաշրջիկները»,-ասաց Հովհաննիսյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում