Հայաստան

Կապիտալ ծախսերի 55,8 տոկոսը հաջորդ տարի կուղղվի պաշտպանության ոլորտին. ՀՀ ֆինանսների նախարար

1 րոպեի ընթերցում

Կապիտալ ծախսերի 55,8 տոկոսը հաջորդ տարի կուղղվի պաշտպանության ոլորտին. ՀՀ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Կապիտալ ծախսերի 55,8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ, որոնք 20 տոկոսով կգերազանցեն 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։ Արդյունքում՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը և 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0,7 տոկոսային կետով»,-նշեց Հովհաննիսյանը։

Նախարարն ընդգծեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ամբողջ ուժը կենտրոնացած է պաշտպանության ոլորտի զարգացմանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում