Մարզեր

Գյումրիում նշվեց Չեխիայի անկախության օրը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում նշվեց Չեխիայի անկախության օրը

ԳՅՈՒՄՐԻ,  26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարանում բացվեց Հայաստանում Չեխիայի դեսպանության կողմից կազմակերպված չեխական ավանդույթների լուսանկարների ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումն ուղեկցվեց Չեխիայի անկախության օրվան նվիրված համերգային ծրագրով։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը` նշելով, որ չեխական ավանդույթների մասին պատմող լուսանկարների հեղինակը չեխ հայտնի լուսանկարիչ Աժբեդա Յունգրովան է։ «Վերջինս լուսանկարների շարքով փորձել է ներկայացնել չեխերի սովորույթները, տոները, ծեսերն ու ավանդույթները»,-նշեց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանը։

ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունեց մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Վաչագան Վարդանյանը՝ շնորհավորեց Չեխիայի անկախության օրվա առթիվ, կարևոր համարելով երկու երկրների միջև երկկողմ, ապակենտրոնացված համագործակցությունը, որին նպաստում են այսօրինակ միջոցառումները։

Ցուցահանդեսը բաց է  մինչև դեկտեմբերի 29-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում