Թուրքիա

Թուրքիայում ձերբակալվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 176 անդամ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 176 անդամ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ուժային կառույցները գործողություններ են իրականացրել 31 բնակավայրում և ձերբակալել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության 176 անդամի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան, տեղեկացնում է TRT Haber-ը։

Նախարարի խոսքով ՝ ձերբակալվածների բնակության վայրերում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են թմրանյութեր և հրազեն, ինչպես նաև Անկարայում TUSAS կենտրոնակայանի վրա զինված հարձակումը հաստատող փաստաթղթեր:

Հոկտեմբերի 23-ին Անկարայում TUSAS-ի կենտրոնակայանի մուտքի մոտ երկու պայթյուն է որոտացել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Զոհվել է 5 մարդ, ևս 22-ը տուժել են։ Զինված հարձակմանը մասնակցող երկու անձ սպանվել է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում