Աշխարհ

Մասկի կարողությունը 33,5 միլիարդ դոլարով աճել է Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ

1 րոպեի ընթերցում

Մասկի կարողությունը 33,5 միլիարդ դոլարով աճել է Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը միանգամից ավելացել է 33,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 270,3 միլիարդ դոլարի՝ շնորհիվ Tesla ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ՝ 22%-ով աճի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Բաժնետոմսերի արժեքի աճին նպաստել է 2023 թ. ամառվանից ի վեր ավտոարտադրողի ամենազգալի եռամսյակային շահույթը, ինչպես նաև 2025 թվականին ավտոմեքենաների վաճառքի՝ 30%-ով աճի կանխատեսումը: 

53-ամյա Մասկը, որը Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, այժմ 61 միլիարդ դոլարով առաջ է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որը վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է։

Երրորդ տեղում Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն է՝ 201 միլիարդ դոլար կարողությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում