Թրամփը Հարիսին մեղադրել է անգործության մեջ Լեռնային Ղարաբաղի հայերի հալածանքների և բռնի տեղահանության ժամանակ

1 րոպեի ընթերցում

REUTERS

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել` ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսին մեղադրելով անգործության մեջ, երբ 120 հազար հայ քրիստոնյա սարսափելի հալածանքների և բռնի տեղահանության ենթարկվեց Լեռնային Ղարաբաղում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը նշել է Truth Social սոցիալական ցանցում կատարված գրառման մեջ։ 

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա սարսափելի հալածանքների և բռնի տեղահանության ենթարկվեց Արցախում: Աշխարհի քրիստոնյաներն ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահը», -  իր գրառման մեջ նշել է Թրամփը՝ հավաստիացնելով, որ իր նախագահ ընտրվելու դեպքում կպաշտպանի հալածված քրիստոնյաներին։

Դոնալդ Թրամփը նաև հավելել է, որ կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը։   

«Մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - գրել է նա։

 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արել

Շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Իրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասին

Սևանա լճի ափին ընթանում են «Վարչաֆեստ 2026»-ի նախապատրաստական աշխատանքները

Շվեդիայի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել, կան վիրավորներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը

Իրանը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել Հորմուզի նեղուցը

Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի համագործակցությունը հասել է դաշնակցային հարաբերությունների մակարդակի