Քաղաքականություն

Վարչապետը դժգոհ է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից

1 րոպեի ընթերցում

Վարչապետը դժգոհ է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունը կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի ունեցել, չունի և չի ունենալու: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

«Դժգոհ եմ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից: Կարծում եմ, որ մենք պետք է այդ հարցում առավել հետևողական լինենք, որ ունենանք գործուն մեխանիզմներ: Կարծում եմ՝ շատ հարցերում մենք արդեն սպառել ենք այն փուլը, որ միայն քաղաքական կամքով կարող ենք արդյունքներ արձանագրել: Քաղաքական կամքով ինչ արդյունք հնարավոր էր արձանագրել, մենք արձանագրել ենք: Հիմա մեզ պետք է խորը ինստիտուցիոնալ կայացում»,–շեշտեց վարչապետը: 

Այդ ճանապարհը, նրա վստահեցմամբ, կառավարության համար շարունակում է լինել կարևոր առաջնահերթություն: «Մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս չենք ունեցել, չունենք և չենք ունենալու»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շարունակելու են հետևողական պայքարը կոռուպցիայի և կոռուպցիոն համակարգերի դեմ:

 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում