Իրավունք

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը Վիգեն Քոչարյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, իսկ Հայկ Գրիգորյանին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Նշված թեկնածուների օգտին քվեարկել է 67 պատգամավոր։ 

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում պաշտոնում ընտրելու  համար առաջարկել էր Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները: 

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում