Միացյալ Նահանգներ

Պենտագոնը հաստատել է Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զորքերի առկայությունը

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը հաստատել է Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զորքերի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ կան ապացույցներ այն մասին, որ Հյուսիսային Կորեայի զորքերը Ռուսաստանում են, մնում է պարզել, թե նրանք այնտեղ ինչ են անում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 

«Ապացույցներ կան, որ Ռուսաստանում Կորեայի Ժողովրդադեմոկրատական  Հանրապետության զորքեր կան։ Թե ինչ են նրանք այնտեղ անում, դեռ պետք է պարզենք։ Սա մի բան է, որը մենք պետք է հասկանանք»,- հայտարարել է Օսթինը։ 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հենվելով հետախուզական տվյալների վրա,  հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի զորքերի երկու ստորաբաժանում՝ ենթադրաբար 12 հազարանոց անձնակազմով,  պատրաստվում են Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելուն։ Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զորքերի գտնվելու մասին ահազանգել էր նաև Հարավային Կորեան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում