Հայաստան

Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ, աշխատանքային օրերին ժամը՝ 09:30-12:30-ը և 14:30-17:30-ը: 

Մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: 

Մրցույթն անցկացվելու է 2025 թվականի հունվարի 15-ից հետո՝ Գլխավոր դատախազության վարչական շենքում։ 

Մրցույթին մասնակցելու պայմաններին, ժամկետներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում