Բրազիլիայի նախագահը հավաստիացրել է BRICS-ի գագաթնաժողովին հեռակապով մասնակցելու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հավաստիացրել է BRICS-ի գագաթնաժողովին հեռակապով մասնակցելու մասին, թեև իր երկրում կլինի գիշերվա ժամը 4-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել բրազիլացի գործընկերոջ հետ, ով գլխի վնասվածքի պատճառով չի մեկնել Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
«Ես ասացի նրան, որ համաժողովը կմեկնարկի Բրազիլիայի ժամանակով գիշերվա 4-ին, ինչը անհարմարություններ կստեղծի, բայց նա պնդեց, որ կմասնակցի հեռակապով»,- ասել է Պուտինը։
Կարդացեք հոդվածը` Русский