Որ դեպքում ուժի մեջ կմտնի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը. պարզաբանում է Ալեն Սիմոնյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ այն հարցին, թե արդյոք Ադրբեջանում գործընթացներ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հետ կապված։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը նշեց, որ Հայաստանում և Ադրբեջանում տարբեր իրավական համակարգեր են։ 

«Մենք խորհրդարանական երկիր ենք, Ադրբեջանը նախագահական երկիր է։ Եվ, վերջիվերջո, այս կանոնակարգը, որը ընդունվում է, ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ երկու կողմերը փոխանակվում են արձանագրություններով, որ գործընթացն ավարտված է։ Այսինքն՝ եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում։ Դա պայման է։ Եվ, վերջիվերջո, մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք։ Մեր կողմից կանոնակարգի վավերացումը իրավական առումով որևիցե ռիսկ չի պարունակում, քանի որ դա իրավական ուժ չի ստանում, մինչև արձանագրություններով չփոխանակվենք, որ գործընթացն ավարտված է»,-ասաց Սիմոնյանը։

Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցը։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկումից առաջ հայտարարեցին, որ չեմ մասնակցելու կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկմանն ու քվեարկությանը։ Ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ Ադրբեջանը կարող է ընդհանրապես հրաժարվել կանոնակարգը վավերացնելուց, ուստի, խնդրահարույց համարեցին, որ Հայաստանը պատրաստվում է վավերացնել այն։   

Հայերեն English Español Français Türkçe

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին