Սպորտ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

1 րոպեի ընթերցում

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը դարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փաստում է ՌԴ նախագահի ստորագրած հրամանագիրը:

Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկարամյա մարզիչ էր: Նա այդ պաշտոնից հեռացավ 2019 թվականին:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանը դարձել է 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 1986 թվականին նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում