Տնտեսություն

ԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համար

1 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրարատԲանկը տեղեկացնում է UBPAY համակարգի գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել և ստանալ փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ:

UBPAY համակարգն ունի հետևյալ հիմնական բնութագրերը.

Փոխանցում  

  • Արժույթ՝ ՌԴ ռուբլի
  • Ամսական առավելագույն սահմանաչափ՝ 20 մլն ՀՀ դրամ կամ 5 մլն ռուսական ռուբլի
  • Մեկ փոխանցման առավելագույն գումար՝ 5 մլն ՀՀ դրամ կամ 500,000 ռուսական ռուբլի
  • Մեկ փոխանցման նվազագույն գումար՝ 1,000 ՀՀ դրամ կամ 100 ռուսական ռուբլի

Ստացում

  • Արժույթներ՝ ԱՄՆ դոլար, Եվրո, ՀՀ դրամ և ՌԴ ռուբլի
  • Ամսական առավելագույն սահմանաչափ՝ 20 մլն ՀՀ դրամ կամ 5 մլն ռուսական ռուբլի

Հաճախորդները կարող են օգտվել UBPAY ծառայությունից ԱրարատԲանկի բոլոր մասնաճյուղերում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում