Մարզեր

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: 

«Ճանապարհները սպասարկող կազմակերպությունը կատարում է մաքրման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և երթևեկել ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ Ճանապարհային դեպարտամենտից հայտնել էին, թույլ ձյուն է տեղում նաև Վարդենիսի տարածաշրջանում 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում