Վարդենիս քաղաքում ավարտին է մոտենում բազմաբնակարան 6 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին է մոտենում բազմաբնակարան 6 շենքերի տանիքների հիմնանորոգումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի բազմաբնակարան 6 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն 537 հազար 450 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝բ Վարդենիսի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Վարդենիս քաղաքի բազմաբնակարան 6 շենքի տանիքներ Երիտասարդություն-15, Ռոմանի-2, Ա․ Սեյսմանուկյան-9,3, 15 և Չարենցի-46 հասցեներում, 4343 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։    

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսին և 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել 2024 թվականի նոյեմբերի 1-ին։ 

Ծրագրի շահառու են հանդիսանում Վարդենիս քաղաքի բազմաբնակարան 6 շենքերի շուրջ 870 բնակիչներ։

Խոսրով  Խլղաթյան

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

BRICS առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը