Վարդենիս քաղաքում ավարտին է մոտենում բազմաբնակարան 6 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագիրը
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին է մոտենում բազմաբնակարան 6 շենքերի տանիքների հիմնանորոգումը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի բազմաբնակարան 6 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն 537 հազար 450 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝բ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Վարդենիս քաղաքի բազմաբնակարան 6 շենքի տանիքներ Երիտասարդություն-15, Ռոմանի-2, Ա․ Սեյսմանուկյան-9,3, 15 և Չարենցի-46 հասցեներում, 4343 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսին և 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել 2024 թվականի նոյեմբերի 1-ին։
Ծրագրի շահառու են հանդիսանում Վարդենիս քաղաքի բազմաբնակարան 6 շենքերի շուրջ 870 բնակիչներ։
Խոսրով Խլղաթյան