Իսրայելն ավելի շատ ուժեր է ուղարկել Գազայի հյուսիս

1 րոպեի ընթերցում

FILE PHOTO: Palestinians walk past destroyed houses, amid the ongoing conflict between Israel and Hamas, in Jabalia refugee camp, in the northern Gaza Strip February 22, 2024. REUTERS/Mahmoud Issa/File Photo

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական բանակը հայտարարել է, որ ևս մեկ բանակային ստորաբաժանում է ուղարկել՝ աջակցելու իր ուժերին, որոնք գործում են Գազայի փախստականների ամենամեծ «Ջաբալիա» ճամբարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: 

Գազայի հյուսիսում գտնվող այս ճամբարի բնակիչներն ասել են, որ իսրայելական տանկերը հասել են ճամբարի սիրտ, անցել բնակելի շրջաններ: 

Նրանց խոսքով՝ իսրայելական բանակն ամեն օր ոչնչացնում է տասնյակ տներ՝ երբեմն շենքերում ռումբեր տեղադրելով, այնուհետև դրանք հեռահար պայթեցնելով:

Իսրայելական բանակն իր հերթին հայտարարել է, որ իր ուժերը, որոնք գործում են «Ջաբալիա» ճամբարում, վերջին երկու շաբաթվա ընթացքում մարտերում սպանել են տասնյակ զինյալների և օդային հարվածներ են հասցրել ու քանդել ռազմական ենթակառուցվածքը:

 

Հայերեն English Русский