Աշխարհ

Մասկը, ենթադրաբար, հրաժարվել է մասնակցել Օսլոյում գործարար ընթրիքի, քանի որ այն թանկ է եղել

1 րոպեի ընթերցում

Մասկը, ենթադրաբար, հրաժարվել է մասնակցել Օսլոյում գործարար ընթրիքի, քանի որ այն թանկ է եղել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը հրաժարվել է մասնակցել Օսլոյում կայանալիք գործնական ընթրիքին, քանի որ իր մասնակցությունը համարել է «բարդ և թանկ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է նորվեգական E24 պարբերականը։

Մասկին միջոցառմանը հրավիրել է Norges Bank Investment Management նորվեգական նավթային հիմնադրամի ղեկավար Նիկոլայ Տանգենը։

«Նա (խմբ.՝ Իլոն Մասկը) ասաց, որ իր համար դժվար ու թանկ կլինի մասնակցելը»,- հրատարակությունը մեջբերում է նավթային հիմնադրամի հաղորդակցությունների բաժնի տնօրեն Մարթա Սկաարին։

Հրատարակությունը հաղորդում է, որ սկզբում Մասկը վճռական էր տրամադրված գնալ ընթրիքի, սակայն հետո երկու գործարարների միջև հարաբերությունները վատթարացել են։

Օսլոյում 2025 թ. ապրիլի 28-ին կայանալիք ընթրիքին հրավիրված են նաև Ferrari, Novo Nordisk, Nestle, DoorDash, Adidas և այլ ընկերությունների գործադիր տնօրենները։

Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի՝ Իլոն Մասկի կարողությունը կազմում է 242 միլիարդ դոլար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում