Ֆինանսներ

Մշակվում են քայլեր՝ մեղմելու կարկուտից տուժածների ֆինանսական կորուստները. Էկոնոմիկայի նախարարն ընդունել է հողօգտագործողներին

1 րոպեի ընթերցում

Մշակվում են քայլեր՝ մեղմելու կարկուտից տուժածների ֆինանսական կորուստները. Էկոնոմիկայի նախարարն ընդունել է հողօգտագործողներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց հուզող խնդիրները, քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։

Քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև կարկտահարության և բերքի կորստի հետևանքով առաջացած ֆինանսական և վարկային խնդիրների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում նախարարը քաղաքացիներին վստահեցրել է, որ նախարարությունը քաջատեղյակ է նրանց խնդիրներից, և ներկայումս մշակվում են քայլեր, որոնք հնարավորություն կստեղծեն որոշակի չափով մեղմելու կարկուտից տուժածների ֆինանսական կորուստները և շարունակելու գյուղատնտեսական գործունեությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում