Կխստացվեն լիցենզավորման պայմանները. նախարարը՝ պլաստիկ վիրահատությունից քաղաքացու մահվան մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, որտեղ օրեր առաջ վիրահատությունից հետո քաղաքացի էր մահացել։ Լիցենզիոն պայմանների խախտում հայտնաբերելու դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունը կա՛մ կդադարեցնի, կա՛մ կկասեցնի լիցենզիան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած ցավալի դեպքին: 

«Շատ ցավալի դեպք է: Եվ ես հույս ունեմ, որ քրեական գործի շրջանակներում կբացահայտվեն պատճառները»,-ասաց Ավանեսյանը:

Առողջապահության նախարարությունը, նրա վստահեցմամբ, աշխատում է երկու ուղղությամբ, նախ՝ մշակելով քաղաքականությունը: «Ընդհանուր առմամբ լիցենզավորման ոլորտում մենք գնում ենք պայմանների խստացման: Առաջիկայում կընդունվի կառավարության որոշման մի ամբողջ փաթեթ, որտեղ նաև այս գործունեության տեսակի համար լիցենզիոն պայմանները շատ ավելի բարձր նիշով են սահմանված լինելու»,-ասաց նախարարը: 

Ավանեսյանը նշեց, որ այդպիսի կենտրոնների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են տեսչական մարմինները: Այս պահին էլ տեսչական մարմինն այդ կենտրոնում որոշակի ստուգումներ է իրականացնում: «Եթե ստուգման արդյունքում հայտնաբերվի լիցենզիոն պայմանների որևէ խախտում, ապա տեսչական մարմինը կդիմի մեզ, և մենք կկասեցնենք կամ կդադարեցնենք լիցենզիան»,-վստահեցրեց նախարարը:

Այսպիսով, կազմակերպությունն ունի լիցենզիա, լիցենզիայի պայմաններին հետևելու հանգամանքը պետք է տեսչական մարմինը պարզի:

«Մենք հետևողական ենք լինելու, որ պարզվեն ամբողջական հանգամանքները, թե ինչն է եղել մահվան պատճառը, արդյոք տեղի է ունեցել բժշկական սխալ։ Եվ դրանից հետևությունները շատ խիստ են արվելու»,-նշեց Ավանեսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի  «Արթկոսմեդ» էսթեիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի վիրահատությունների ենթարկվելուց հետո կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ծայրահեղ ծանր վիճակում նրան տեղափոխել էին այլ բժշկական կենտրոն, սակայն կնոջ կյանքը փրկել չէր հաջողվել: 

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով