Թուրքիա

Թուրքիայի հարավ-արևելքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի հարավ-արևելքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մալաթիայի Քալե շրջանում, հոկտեմբերի 16-ին 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության (AFAD) հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:46-ին։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10,07 կմ խորության վրա։

Այլ տեղեկություններ դեռևս չեն հայտնում: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում